20-09-2014 13:14

Ազգությամբ հայ Արամ Սարուխանյանը ԱՄՆ-ում 40 տարվա ազատազրկման դատապարտվեց

Լոս Անջելեսի Թահունգա շրջանից ազգությամբ հայ Արամ Սարուխանյանը խոստովանել է 33-ամյա զարմիկի սպանության մեղքը: Նա դատապարտվել է 40 տարվա ազատազրկման՝ հնարավոր ցմահ բանտարկությամբ: Այդ մասին գրում է «Glendale News-Press» թերթը:
Դատավճիռը կայացվել է այն բանից հետո, երբ 30-ամյա Արամ Սարուխանյանը խոստովանել է մեղքը: Նա խոստովանել է, որ ինքն է կրակել հրազենից, ինչն էլ հանգեցրել է զարմուհու սպանությանը:
Ադրինե Արզումանյանը, ով ամուսնացած էր եւ ուներ վեց ամսական հասակի տղա, սպանվել էր 2011թ.-ի ապրիլի 29-ին: Նրա մարմինը նետել էին ավտոմայրուղու վրա: Երբ ոստիկանությունը գտավ Արամ Սարուխանյանին, նա կրակեց իր կզակին: Տղամարդը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ դուրս գրվելուց հետո ոստիկանության կողմից ձերբակալվել էր: