Բավ է պառակտվել
24-09-2014 11:19

ԱՄՆ-ում առևտրի կենտրոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է վիրավորվել

Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քիսիմի քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում, որտեղ անհայտ անձինք կրակոցներ են արձակել, վիրավորվել է երկու մարդ: Տուժածների կյանքին ոչինչ չի սպառնում:
Ըստ ոստիկանության՝ հնարավոր է, միջադեպին մասնակից են եղել երկու տղամարդիկ, որոնք մահացել են վթարից` առեւտրի կենտրոն ժամանած ոստիկաններից փախչելու ընթացքում:
Ոստիկանները նկատել են մեքենա, որը կարող էր պատկանել միջադեպի մասնակիցներին, եւ փորձել են կանգնեցնել։ Հետապնդումը երկար չի տեւել: Մեքենան բախվել է ճանապարհի պատնեշին, որի հետեւանքով ներսում գտնվողները մահացել են: