31-07-2014 10:18

ԱՄՆ-ում ամուսինների վեճն ավարտվել է ողբերգությամբ

Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի Ֆեյեթվիլ քաղաքում ամուսնական զույգի միջեւ ծագած կենցաղային վեճը ավարտվել է կրակոցներով: Վերջինիս արդյունքում երեք մարդ մահացել է, իրավապահ մարմինների երեք աշխատակիցներ վիրավորվել են, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Նահանգի ոստիկանության տվյալներով՝ վեճը ծագել է Վալերի եւ էնդրյու Մայքելիսների միջեւ, ինչի արդյունքում կինը իր տղայի հետ թաքնվել է հոր տանը եւ զանգահարել 911: Ափերից դուրս եկած Էնդրյուն սկսել է կրակել ատրճանակից: Կրակոցների արդյունքում սպանվել է կնոջ հայրը եւ նրա 10-ամյա թոռը, 3 ոստիկան վիրավորվել են: Հրաձգության արդյունքում մահացել է նաեւ տղամարդը: