04-09-2014 09:57

ԱՄՆ ռազմածովային հածանավը Սև ծով է մտել

ԱՄՆ ռազմածովային ուժերի Ross հածանավը չորեքշաբթի օրը Սև ծով է մտել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ԱՄՆ 6-րդ նավատորմի հրամանատարի կայքին:

Հածանավի անձնակազմը կաշխատի Սև ծովում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համատեղ` «օպերատիվ համատեղելիությունը բարձրացնելու նպատակով»: