26-07-2014 09:59

ԱՄՆ-ն ավելացրել է Ուկրաինային հատկացվող ֆինօգնության չափը

ԱՄՆ-ն ավելացրել է ուկրաինական անվտանգության կառույցներին հատկացվող ֆինօգնության չափը` հասցնելով այն մինչև 33 մլն դոլարի: Ըստ Корреспондент-ի` այս մասին ուրբաթ հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը:

«Մեր օգնությունը ամբողջ անվտանգության համակարգին զգալիորեն ավելացել է: Այսուհետ այդ գումարի չափը կազմելու է 33 մլն դոլար, որը մենք այս տարի պետք է հատկացնենք բազմաթիվ ծրագրերի իրականացմանը», - ասել է դիվանագետը:

Նրա խոսքով` ԱՄՆ առաջնային խնդիրներից մեկը Ուկրաինայի սահմանապահների ծառայության հետ աշխատելն է: Նման համագործակցության նպատակը «ահաբեկիչների համար ռուսական զենքի հոսքը դադարեցնելն է»:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր` ԱՄՆ-ն մտահոգված է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականով: