Բավ է պառակտվել
22-04-2014 10:40

ԱՄՆ-ին կարող են արգելել մտնել Կասպից ծով

՛՛Կասպյան հնգյակի՛՛ ԱԳՆ ղեկավարներն այսօր կքննարկեն ոչ տարածաշրջանային եկրներից Կասպից ծովի անկախության մասին կոնվենցիայի նախագիծը: Փաստաթուղթը սահմանափակումներ է նախատեսում երրորդ երկրների նկատմամբ` Կասպից ծովում զինված ուժեր տեղակայելու հարցում:

Ապրիլի 22-ին Մոսկվայում կոնֆերանս տեղի կունենա, որին կմասնակցեն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ԻԻՀ-ի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը, Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը, Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովը: Նախարարները կքննարկեն Կասպյան չորրորդ գագաթաժողովի նախապատրաստությունը, որը տեղի է ունենալու այս աշնանը` Աստրախանում:

Նախարարներն այս կոնվենցիան կարող են վավերացնել անմիջապես կոնֆերանսի ժամանակ:

՛՛Ըստ «Կոմերսանտի» տեղեկության` Մոսկվային հաջողվել է համոզել գործընկերներին, որ ոչ տարածաշրջանային ոչ մի գերտերություն չպետք է ազդի Կասպից ծովի վերաբերյալ որոշումների վրա: Խոսքը կարող է վերաբերել Կասպից ծովում երրորդ երկրների, առաջին հերթին ` ԱՄՆ-ի զինված ուժերի տեղակայման մասին՛՛, — գրում է թերթը: