Բավ է պառակտվել
16-09-2014 10:27

ԱՄՆ-ի ավիացիան հարվածել է ՛՛Իսլամական պետության՛՛ դիրքերին

ԱՄՆ-ի ավիացիան հարվածել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դիրքերին` Իրաքի մայրաքաղաք Բաղդադից ոչ հեռու, հայտնում է Agence France-Presse-ը:
Ըստ Պենտագոնի աղբյուրի` ամերիկյան ռազմական օդանավերը ավիահարվածներ են հասցրել գրոհայինների՝ Բաղդադի եւ Սինջար լեռան մոտակայքում գտնվող դիրքերին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային դաշինքում իր ներկայացուցիչ էր նշանակել գեներալ Ջոն Ալենին: