Բավ է պառակտվել
17-09-2014 10:16

Ամերիկյան ռազմական ուժերը նոր հարվածներ են հասցրել ՛՛Իսլամական պետության՛՛ ուղղությամբ

Ամերիկյան ռազմական ուժերը նոր հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ուղղությամբ Բաղդադից հարավ-արևմուտք և Իրաքյան Քուրդիստանի վարչական կենտրոնից դեպի հյուսիս-արևմուտք, այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ավիահարձակման ընթացքում Էրբիլ շրջանում ոչնչացվել են գրոհայինների դիրքերը։ Բացի այդ, Բաղդադի մոտակայքում 3 հարվածներով վնասվել է ևս մեկ բեռնատար և ոչնչացվել է զինամթերք, ինչպես նաև 2 փոքր նավակ Եփրատ գետի վրա։
Սկսած օգոստոսի 8-ից՝ ԱՄՆ-ն 167 հարված է հասցրել Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների ուղղությամբ։