31-07-2014 09:20

Ղրիմը ՌԴ մաս ճանաչելու արգելքի մասին օրինագիծը ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել

 

Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու արգելքի մասին օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի քննարկմանը:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Կոնգրեսի անդամ, Վիրջինիա նահանգը ներկայացնող դեմոկրատ Ջերալդ Քոնոլին Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել «Արգելք ԱՄՆ կառավարությանը՝ Ռուսաստանի կողմից ճանաչելու Ղրիմի անեքսիան» կոչված օրինագիծը: Օրինագծի տեքստը դեռևս չի հրապարակվել:

ԱՄՆ վարչակազմը ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ չի ընդունում Ղրիմի միացումը Ռուսաստանին՝ թերակղզում այս տարվա մարտին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների հիման վրա, սակայն օրենսդրական արգելք այդ գործողության համար չէր եղել: Ղրիմի և ուկրաինայի հարցով Ռուսաստանի դիրքորոշման հետ կապված՝ ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցների 7 փուլ է կիրառել՝ ընդդեմ ռուս պաշտոնյաների, գործարարների ու ընկերությունների: