Բավ է պառակտվել
10-04-2014 10:56

ԱՄՆ-ում իր հասակակիցներին դանակահարած աշակերտը դատարանի առաջ է կանգնել

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի միջնակարգ դպրոցում 22 մարդու սպանության փորձի մեջ կասկածվող դեռահասը կանգնել է դատարանի առաջ: Հիշեցնենք, որ երեկ,ապրիլի 9-ին Փիթսբուրգի միջնակարգ դպրոցի աշակերտը դանակահարություն էր կազմակերպել դպրոցի շենքում՝ վնասելով 21 աշակերտի եւ պահակին: Դատավորը 16-ամյա դեռահասին սպանության փորձի մեղադրանք էր ներկայացրել: Դեռահասին, որի անունը չի նշվում, դատելու են որպես չափահաս քաղաքացու, նշում է հեռուստաալիքը:  Ըստ ականատեսների` չարագործը զինված է եղել խոհանոցային երկու դանակներով: Նա քայլել է միջանցքներով, մտել դասարանները եւ դանակահարել բոլոր հանդիպածներին անխտիր` առանց որեւէ բառ ասելու: Բժիշկները նշում են, որ տուժածները միանգամից չեն գիտակցել, որ հարձակման զոհ են դարձել, քանի դեռ ցավ չեն զգացել եւ նկատել արնահոսությունը: Ըստ լրատվամիջոցների` սպանդը կարողացել է կանգնեցնել դպրոցի տնօրենի տեղակալը, որը չարագործին գետնին էր տապալել, դրանից հետո դեռահասին ձերբակալել էր ոստիկանությունը: Տուժածների կեսը լուրջ վերքեր էին ստացել, երկուսը տեղափոխվել էին հիվանդանոց ծայրահեղ վիճակում, սակայն բժիշկները հայտնել էին, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը փորձում է պարզել մեղադրյալի արարքի դրդապատճառները: Աշակերտներն ասում են, որ չարագործը հանգիստ բնավորություն ուներ եւ իրեն մնացածից հեռու էր պահում: