Բավ է պառակտվել
31-07-2014 09:40

ԱՄՆ-ը արգելել է Վենեսուելայի մի շարք պաշտոնյաների մուտքն այդ երկիր

ԱՄՆ-ը արգելել է Վենեսուելայի մի շարք պետպաշտոնյաների մուտքը այդ երկիր:

Պատժամիջոցներում ներառված անձանց անունները չեն հրապարակվել, սակայն հայտնի է, որ նրանք ներգրավված են Վենեսուելայում մարդու իրավունքների ոտնահարման մեջ:

Ճշգրտվել է, որ պատժամիջողները կվերաբերվեն այն պետպաշտոնյաներին, ովքեր պատասխանատվություն են կրում Վենեսուելայում հակակառավարական ընդվզումների ընթացքում բողոքողների ձերբակալության եւ ահաբեկման համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարդու իրավունքների խախտման մեջ ներգրավված Վենեսուելայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների օրինագիծը ընդունվել է մայիսի 28-ին, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչների պալատի կողմից: