Բավ է պառակտվել
13-03-2014 10:51

50 մեքենաներ բախվել են, ինչի արդյունքում կան զոհեր

 ԱՄՆ-ի Օհայո նահանգում մոտ 50 մեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, մինչդեռ տուժածների թիվն անհայտ է։

Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում ոստիկանը, ով դեպքի վայր է ժամանել և սեղմված է մնացել 2 մեքենայի արանքում։

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով առաջացած խոշոր ՃՏՊ-ն տեղի է ունեցել Տոլիդո և Քլիվլենդ քաղաքները միացնող մայրուղում։ Միջադեպի հետևանքով գոյացել է մոտ 12 կմ երկարությամբ խցանում։