Բավ է պառակտվել
26-11-2014 09:49

ԱՄՆ-ում այրել են ԱՄՆ-ի դրոշը

Միացյալ Նահանգներում չեն դադարում զանգվածային ցույցերը, դրանք արդեն ներառել են 50 նահանգից 37-ը: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:


Նախօրեին Ֆերգյուսոն քաղաքի դատարանն անմեղ էր ճանաչել սպիտակամորթ ոստիկանին, որն օգոստոսի 9-ին գնդակահարել էր 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին:
Ոստիկան Դարեն Ուիլսոնը լրատվամիջոցներին հաղորդել է, որ չի զղջում իր արարքի համար, քանի որ կատարել է իր աշխատանքը, փոխանցում է Russia Today-ը: Այնտեղ նաև ԱՄՆ-ի դրոշն են հրկիզել: