Բավ է պառակտվել
08-05-2014 14:42

ԱՄՆ-ում ոստիկանները 93-ամյա կնոջը գնդակահարել են


ԱՄՆ-ի Տեխաս նահանգում ոստիկանները գնդակահարել են 93-ամյա Փերլի Գոլդենին: Այս մասին հայտնում է CNN-ը:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 8-ին, երբ սպանվածի ազգականներից մեկը ոստիկանություն է զանգել ու հայտնել, որ տարեց կինը սպառնում է զենք կիրառել: Ոստիկանությունից հայտնել են, թե կրակել են, քանի որ կինը հրաժարվել է զենքը վայր դնել:
Ոստիկան Ստեֆեն Սթեմը մանրամասնել է, որ 3 անգամ կնոջը խնդրել է զենքը վայր դնել, հրաժարվելուց հետո 3 անգամ կրակել է նրան: Կինը մահացել է մերձակա հիվանդանոցում:

Ըստ հարևանների՝ Գոլդենը բարեհամբույր կին էր, երբեք չէր կրակել իր զենքից: Այս գործն այժմ կդիտարկի ատենակալների դատարանը: Քաղաքային խորհուրդը հնարավոր է դիսցիպլինար պատիժ կիրառի կրակած ոստիկանի նկատմամբ: