Բավ է պառակտվել
10-05-2014 11:04

ԱՄՆ-ում ռազմական օդանավ է կործանվել

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում ուրբաթ օրը կործանվել է ամերիկյան ՌՕՈՒ Harrier (McDonnell Douglas AV-8B Harrier) օդանավը:

ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հաստատել է Սակատոն քաղաքի ոչ բնակելի հատվածում ռազմական օդանավի վթարի ենթարկվելու փաստը: ՔԱՎ-ում նշել են, որ օդաչուին հաջողվել էր փրկվել: Նա դեմքի վերքեր էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Պատահարի նախնական պատճառ է նշվում շարժիչի անսարքությունը: Ռազմական փորձագետները քննություն կսկսեն մոտ ժամանակներս: Ըստ հեռուստաալիքի` օդանավը Սան Դիեգոյի Միրամար ռազմածովային կայանին էր պատկանում: