Բավ է պառակտվել
07-08-2015 13:22

ԱՄՆ-ոմ քաղաքապետ է ընտրվել 3-ամյա փոքրիկը (լուսանկարներ)

Ամերիկյան փոքր Դորսեթ քաղաքում (Մինեսոտա նահանգ), որտեղ ապրում է 22 մարդ, անցկացվել են քաղաքապետի հերթական ընտրությունները։ Համաձայն արդյունքների՝ նոր քաղաքապետ է ընտրվել 3-ամյա Ջեյմս Թաֆթսը։ 
Նշվում է, որ նա դարձել է ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ քաղաքապետը:



Թաֆթսն այդ պաշտոնում փոխարինել է իր 6-ամյա եղբորը, ով քաղաքապետ էր ընտրվել 2 տարի ժամկետով։ Ընտրությունների օրը սկսնակ «քաղաքական գործիչն» ընտրողներին խոստացել է հաղթելու դեպքում նրանց պաղպաղակ հյուրասիրել։ 


Թաֆթսի մայրը պատմել է, որ Ջեյմսը շատ հուզված է եղել, երբ հասկացել է, որ հաղթել է։ Նա նաև նշել է, որ երեխան մեծ ջանքեր է ներդրել այդ պաշտոնը ստանալու համար, սակայն հետագայում նա չի պատրաստվում շարունակել քաղաքական գործչի կարիերան, այլ մտադիր է ձկնորս դառնալ։  Նշենք, որ ընտրությունները ձևական բնույթ են կրում։