Բավ է պառակտվել
30-06-2014 17:36

ԱՄՆ-ում քաղաք է վաճառվում

Ամերիակացի գործարարը վաճառքի է հանել Սվեթթ քաղաքը, որի միակ սեփականատերն ինքն է: Բնակավայրը գտնվում է Հարավայի Դակոտա նահանգում: Այն գնահատվել է 400 հազար դոլար: Այդ գումարը նա մտադիր է ծախսել իր կոնցեսիոն բիզնեսի վրա: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:

1940-ական թվականներին քաղաքում ապրել է 40 մարդ: Այնտեղ եղել է փոստային բաժանմունք, մի քանի տուն և մթերքի խանութ: Տարիների ընթացքում քաղաքի սեփականատերերի թիվը կրճատվել է, իսկ 1998 թվականը այն ձեռք է բերել Բենսոնը: Ավելի ուշ ձեռնարկատերը բնակավայրը տվել է իր նախկին կնոջը, բայց 2012-ին վերադարձրել է քաղաքի նկատմամբ ունեցած իր իրավունքը:

Այժմ քաղաքի միակ բնակիչները Բենսոնն է և նրա ներկայիս կինն են: Քաղաքում կա սրճարան, արհեստանոց, երեք կցասայլ և ամուսինների տունը: Հարակից շրջանների ագարակատերերը հաճախ են այցելում այդ սրճարանը, քանի որ 15 կիլոմետր տարածքում միակ վայրն է, որտեղ վաճառվում է ալկոհոլ: