Բավ է պառակտվել
20-03-2014 11:02

Քոլորադո նահանգում օդանավն ընկել է բնակելի տան կողքին

Ամերիկյան Քոլորադո նահանգի Օրորա քաղաքի մերձակայքում, երկշարժիչ օդանավը վթարի է ենթարկվել, արդյունքում զոհվել է մեկ մարդ: Մոտակա տան բնակիչը, որը միջադեպի ականատեսն է դարձել, պատմել է, որ օդանավը «դուրս է եկել վերահսկողությունից» ու այրվել է դեռևս օդում: Վթարի արդյունքում օդանավը գրեթե ամբողջությամբ այրվել է: Վթարի պահին օդանավում եղել է միայն օդաչուն: Այն գրանցված է եղել քալիֆորնիական ընկերությունում: Վթարի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: