Բավ է պառակտվել
24-03-2014 09:31

ԱՄՆ-ում միանգամից 5 երեխա է ծնվել (տեսանյութ)

Միանգամից հինգ երեխա է ծնվել, Ամերիկյան Թեքսաս նահանգումի Բեյլոր համալսարանի բժշկական կենտրոնում: Սթիվեն ևՄիշել Սիլերի ընտանիքում ծնվել են Միա, Թեսսա, Բրայանթ, Գրեյսի ևՌեյլի անունով փոքրիկները: Փոքրիկների քաշը տատանվում է 1,1 կգ-ից մինչեւ 1,5 կգ: Բժիշկների խոսքով, երեխաները ծնվել են հղիության 29-րդ շաբաթում, կեսարյան հատման միջոցով: Նրանց առողջական վիճակը բավարար է: Դպրոցի 33-ամյա ուսուցչուհի Միշել Սիլը հայտնել է, որ նախկինում խնդիրներ է ունեցել երեխա ունենալու հետ, իսկ հնգյակի ծնունդն աստվածային շնորհ է համարում: