Բավ է պառակտվել
15-05-2014 09:38

Սպիտակ տունը հերքել է այն լուրը, թե Ուկրաինայում գտնվում են ԱՄՆ վարձկանները

Սպիտակ տանը հերքել են գերմանական լրատվամիջոցների լուրերը, թե Ուկրաինայում գտնվում են ԱՄՆ-ի Blackwater եւ այլ զորակայանների վարձկաններ:

Ըստ ԱՄն Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Լորա Լուկաս Մագնուսոնի` ամերիկացի զինվորների ներկայության վերաբերյալ տեղեկությունը սուտ է:

Գերմանական Bild am Sonntag եւ Spiegel կայքերը հայտնել էին ԱՄՆ-ից 400 մարտիկների մասին, որոնք օգնել էին Ուկրաինայի բանակին պայքարել ապստամբների դեմ: Օտարերկրյա լրագրողները հայտարարել էին, որ ամերիկյան հատուկ ծառայություններից թափանցած տեղեկություն ունեն:

Ռուսաստանի ներկայացուցիչները, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ, բազմիցս ասել են, որ Դոնբասի գործողությունում մասնակցում են ոչ միայն ուկրաինացի ուժայինները, այլեւ ամերիկյան հատուկ ստորաբաժանումների վարձկաններ: Լավրովը այդ մասին ասել էր «Բլումբերգ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում: