05-05-2014 10:02

Ավելի քան 10 մարմնամարզիկ է վիրավորվել ԱՄՆ-ում կրկեսային համարի իրականացման ժամանակ (տեսանյութ)

ԱՄՆ-ի Ռոդ- Այլենդ նահանգում կրկեսային համարի իրականացման ժամանակ վիրավորվել է ավելի քան 10 օդային մարմնամարզիկ: «Մարդկային ջահ» անվանումով հնարքի իրականացման ժամանակ, որտեղ մարմնամարզիկներին մազերից կախում են հատուկ կառույցի վրա։ Դեռևս անհայտ պատճառներով կառույցը մոտ 12 մետր բարձրությունից ընկել է արենայի հատակին։ Ականատեսների խոսքերով՝ պարանը, որի վրա պահվում էր կառույցը, պոկվել է:
Վիրավորների մեծ մասը կոտրվածքներ ունեն: Նրանցից մեկը ծանր վիճակում է: