Բավ է պառակտվել
05-12-2014 08:30

ԱՄՆ-ում ոստիկանը դարձյալ աֆրոամերիկացու է սպանել

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում տեղի է ունեցել սեւամորթ ամերիկացու հերթական սպանությունը: Ոստիկանը զբաղվել է թմրանյութերի անօրինական վաճառքի հետ կապված գործի քննությամբ: Նա կասկածել է 34-ամյա Ռումեն Բրիսբոնին: Սակայն երբ սպան փորձել է ձերբակալել տղամարդուն, վերջինս դիմադրել է: Դիմադրության ժամանակ Բրիսբոնը ձախ ձեռքը գրպանն է տարել: Սպան բռնել է նրա ձեռքը՝ հրամայելով չշարժվել, մեկնաբանել են միջադեպը Ֆինիքսի ոստիկանությունում: Վախենալով, որ տղամարդը զենք կհանի, սպան հարվածել է նրան, որից հետո երկու անգամ կրակել կրծքին: Ստացված վնասվածքներից Բրիսբոնը տեղում մահացել է: Ավելի ուշ պարզվել է, որ աֆրոամերիկացին անզեն էր, իսկ գրպանում նրա դեղն է եղել, հայտնում է Lifenews –ը՝ վկայակոչելով The Telegraph-ը: ԱՄՆ շատ քաղաքներում վերջին ժամանակներս բողոքի ցույցեր են տեղի ունենում, որոնց պատճառը նման միջադեպերն են: Այդ թվում նաեւ դատարանի կողմից սպիտակ ոստիկան Դարեն Ուիլսոնին ազատելու վերաբերյալ վճիռը, որը օգոստոսին սպանել էր աֆրոամերիկացի դեռահաս Մայքլ Բրաունին: