22-11-2014 11:37

ԱՄՆ-ում ջրհեղեղներ են սպառնում


Ինչպես փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ ԱՄՆ հյուսիս-արևելքում մի քանի օր ձյան առատ տեղումներից հետո, երբ միայն առաջին օրերին ձյան կեսմետրանոց շերտ էր գոյացել, օդերևութաբանները նախազգուշացնում են հալոցքի հետևանքով հնարավոր ջրհեղեղների մասին։ Նյու Յորքի իշխանությունները հայտարարում են, որ որոշ տներ կարող են չդիմանալ ձյանը փոխարինելու եկած հորդառատ անձրևներին: Տների տանիքներին ձյան հաստ շերտ է, և անձրևները միայն ավելի են ծանրացնում այն՝ փլուզման վտանգ առաջացնելով։ Վերջին տվյալներով՝ անոմալ ձյան հետևանքով 13 մարդ է զոհվել, որոնցից մեծ մասը՝ ձյուն մաքրելիս կաթված ստանալու հետեւանքով։