Բավ է պառակտվել
12-02-2014 09:26

ԱՄՆ-ում գազի հորատանցքում պայթյուն է տեղի ունեցել

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի գազի Chevron հորատանցքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է մեկ մարդ, ևս մեկն անհետ կորել է: Chevron-ի ներկայացուցիչները հայտնել են, որ պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Այնս պահին դեպքի վայրում աշխատում են հրշեջները, սակայն դեռ չի հաջողվել մարել կրակը: Պայթյունի պատճառը հայտնի չէ: Հորատանցքը, որտեղ կատարվել է միջադեպը, գտնվում է Փիթսբուրգից 80 կմ հարավ: