Բավ է պառակտվել
21-08-2014 09:31

ԱՄՆ-ում հայուհին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման խարդախության համար

Ինչպես գրում է «Glendale News-Press» թերթը, ԱՄՆ Գլենդել քաղաքում հայուհին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման առողջապահության համակարգում 20 մլն դոլար գումարի չափով մեքենայություններ իրականցնելու համար: Նա պետք է նաև ավելի քան 9 մլն դոլար փոխհատուցում վճարի «Medicare» և «Medi-Cal» համակարգերին:
ԱՄՆ շրջանային դատարարանը 33-ամյա Լիաննա Հովսեփյանին դատապարտել է այն բանից հետո, երբ վերջինս իրեն մեղավոր է ճանաչել հանցագործության մեջ: Սա իր տեսակով պետական առողջապահական ծրագրերից ապօրինի գումար ստանալու նպատակով առաջին խարդախ սխեման է:
Անցած տարվա նոյեմբերին Հովսեփյանն իրեն մեղավոր է ճանաչել այն բանում, որ խարդախ ձևով թանկ հակապսիխոտիկ դեղորայք է դուրս գրել և դրանք վերավաճառել սև շուկայում, որի հետևանքով պետությունը կրկնակի է վճարել այդ դեղամիջոցների համար: Լինելով «Manor Medical Imaging»-ի սեփականատերն ու մենեջերը, նա հիվանդներին հազարավոր կեղծ և թանկ դեղատոմս են դուրս գրել, ովքեր ամենևին այդ դեղերի կարիքը չեն ունեցել:
Շահախարդախությունը շարունակվել է 2009թ. սեպտեմբերից մինչև 2011թ. հոկտեմբերի 27-ը: Այդ ընթացքում «Medi-Cal» եւ «Medicare» համակարգերը ավելի քան 20 մլն դոլարի հարցում են ստացել: 16 մեղադրյալներ, որոնցից շատերը Հովսեփյանի հարազատներն են, նույնպես մասնակցել են այդ խարդախությանը և դատապարտվել: