Բավ է պառակտվել
01-05-2014 14:08

Ավելի քան 100 բանտարկյալներ են տուժել ԱՄՆ-ում բանտի շենքի փլուզման արդյունքում

Բանտի շենքի փլուզման հետևանքով ավելի քան 100 բանտարկյալ է  տուժել Ամերիկյան Ֆլորիդա նահանգում, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»: Դեպքը տեղի է ունեցել Էսկամբիայի շրջանում: Այդ պահին շենքում գտնվել է մոտ 600 բանտարկյալ: Զոհերի մասին տեղեկություններ չկան: Բանտարկլայների մի մասի հնարավոր փախուստի մասին տեղեկություններ ևս չկան: Ըստ տեղի ոստիկանության՝ բանտարկյալները, որոնք չեն տուժել, տեղափոխվել են ժամանակավոր պահման այլ հաստատություններ: Արտակարգ պատահարի պատճառը, հնարավոր է, գազի պայթյունն է, եպքի վայրում փրկարարական աշխատանքներ են կատարվում: