09-01-2014 09:26

ԱՄՆ-ում շարունակվում են սառնամանիքները

ԱՄՆ-ն շարունակում է մնալ սառանամանիքի ճիրաններում: Անոմալ ցածր ջերմաստիճան է գրանցվել ամերիկյան բոլոր 50 նահանգներում՝ ներառյալ Հավայները և Ֆլորիդան: Երկրի մի շարք շրջաններում ջերմաստիճանը միջինից ցածր է 14-19 աստիճաով:
Ցուրտ եղանակն արդեն խլել է 21 մարդու կյանք: Մարդիկ հիմնականում զոհվել են սառած ճանապարհներին տեղի ունեցած ավտովթարների հետևանքով, սակայն եղել են նաև ցրտահարությունից մահացության դեպքեր: Մի շարք նահանգների իշխանություններ բնակչությանը կոչ են արել տնից դուրս չգալ: Վերջին օրերի ընթացքում մի շարք նահանգների դպրոցներում դադարեցվել են պարապմունքները: