Բավ է պառակտվել
08-01-2014 12:10

ԱՄՆ-ում շարունակվող սառնամնիքները դարձել են գազի գնի բարձրացման պարտճառ

Նյու Ջերսիում, որտեղից գազը մատակարարվում է Նյու Յորք, սակագինը հազար խմ-ի դիմաց աճել է 3240 դոլարի: Այնինչ` հունվարի 3-ին հազար խմ-ի դիմաց վճարը կազմում էր ընդամենը 504 դոլար, արդյունքում ԱՄՆ-ում անսովոր սառնամանիքները վեց անգամ թանկացրել են գազի գինը: Հաղորդվում է, որ ԱՄՆ-ում վառելիքի ամենօրյա սպառումը հասել է պատմական առավելագույն մակարդակին: Իսկ Տեքսասում էլեկտրաէներգիայի գինը մՎտ/ժ-ի համար հասել է 5 հազար դոլարի՝ ավելանալով 190 անգամ: Երեկ երկրում 1994թ.-ից ի վեր ամենացուրտ օրն է եղել: Շատ նահանգներում ջերմաստիճանը նորմայից 10-20 աստիճան նվազել է, որոշ քաղաքներում օդի ջերմաստիճանը նվազել է -40 աստիճանի: Հետաձգվել են 5 հազարից ավելի ներքին չվերթներ: Մոտ 20 մարդ ձյան հետևանքով տեղի ունեցած ավտոպատահարների զոհ է դարձել: Ձնածածկույթի հաստությունը հասել է 60 սմ-ի: Շատ դպրոցներ և գրասենյակներ փակվել են: