Բավ է պառակտվել
17-07-2014 10:25

ԱՄՆ-ն ՌԴ-ից պարզապես խոսքերի փոխարեն կոնկրետ գործողություններ է ակնկալում.Օբամա

Ըստ vesti.ru-ի փոխանցման՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանից «կոնկրետ գործողություններ է ակնկալում, այլ ոչ թե պարզապես խոսքեր»՝ Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու նպատակով։ Օբամայի խոսքով՝ «մինչ օրս Ռուսաստանը ոչ մի այնպիսի քայլ չի արել», որը նրանից սպասում է Արևմուտքը:
«Հաշվի առնելով Ուկրաինայում շարունակվող սադրանքները՝ ես այսօր հաստատել եմ ռուսական մի շարք խոշորագույն ընկերությունների և ֆինանսական ինստիտուտների նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթը։ Մեր դաշնակիցների հետ ես մեկ անգամ չէ, որ հստակ հասկացրել եմ, որ Ռուսաստանը պետք է կանխի զենքի և գրոհայինների՝ Ուկրաինայի սահմանի հատումը, որ Ռուսաստանը պետք է կոչ անի անջատողականներին ազատել գերիներին և աջակցի կրակի դադարեցմանը, որ Ռուսաստանը պետք է ձգտի բանակցություններին և համաձայնի դիտորդների տեղակայմանը սահմանին։ Մենք ցանկանում ենք կոնկրետ գործողություններ տեսնել, այլ ոչ թե պարզապես խոսքեր, գործողություններ, որոնք կհաստատեն, որ Ռուսաստանն իսկապես հակված է ռուս-ուկրաինական սահմանին հակամարտությանը վերջ դնելուն»,- նշել է Օբաման։