Բավ է պառակտվել
09-04-2014 11:18

ԱՄՆ կոնգրեսականների ասուլիսի ընթացքում քննարկվել է քեսաբահայությանն աջակցելու հարցը

ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆի գլխավորությամբ տեղի է ունեցել կոնգրեսականների մամուլի ասուլիս, որի շրջանակներում քննադատվել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի բնակչության բռնի տեղահանությունը, որի կազմակերպիչներն են Թուրքիայի աջակցությունն ունեցող ահաբեկիչները։ Ինչպես հայտնում է ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակը (ANCA),միջոցառմանը ներկա են եղել հայամետ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Բրեդ Շերմանը, Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Աննա Էշուն, ինչպես նաև ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Մամուլի ասուլիսի մասնակիցները կոչ են արել ԱՄՆ-ի կառավարությանն ավելացնել տեղահանվածներին տրամադրվող օգնությունը, ինչպես նաև հետաքննել Թուրքիայի ունեցած դերակատարումը Քեսաբի վրա հարձակման գործում։ Շիֆը նշել է, որ սիրիական հակամարտություն սկզբից մշտապես բարձրացրել է սիրիահայերի պաշտպանության հարցն ու այդ թեմայով անձամբ զրուցել է նախագահ Բարաք Օբամայի հետ։ Համբարյանը շնորհակալություն է հայտնել մամուլի ասուլիսին մասնակցած բոլոր կոնգրեսականներին՝ ընդգծելով, որ Քեսաբի վրա հարձաԱՄՆ կումներն իրականացվել են Թուրքիայի զինուժի ակնհայտ աջակցությամբ։