Բավ է պառակտվել
23-01-2014 18:39

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալը տեղյակ չէ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպից

 ԱՄՆ Պետդեպարտամենտը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել խուսափել բռնությունից և հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:

Սակայն,  Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Մարի Հարֆը նշել է, որ տեղյակ չէ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպի մասին, որի ընթացքում հայ զինվոր է զոհվել։

«Ես տեղյակ չեմ կոնկրետ միջադեպի մասին»,-ասել է նա։

Լրագրողի դիտարկմանը, թե ամերիկահայկական լոբբիի ներկայացուցիչները նշում են, որ Պետդեպն ընդհանուր հայտարարություններ է անում և սահմանափակվում կողմերին կոչ անելով զերծ մնալ բռնությունից, չնայած, ինչպես այս դեպքում, հրադադարը խախտել է Ադրբեջանը, Հարֆը պատասխանել է. «Մենք հայտարարություն ենք տարածում նման իրավիճակներում։ Ակնհայտ է, որ ամեն իրավիճակ տարբեր է։ Բայց մենք կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ բռնությունից և աշխատել՝ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար»։