Բավ է պառակտվել
11-06-2014 10:23

ԱՄՆ-ն Իրաքին 1 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա կվաճառի

ԱՄՆ-ն պատրաստ է Իրաքին շուրջ 1 միլիարդ դոլարի տարբեր սպառազինություն եւ ռազմական տեխնիկա վաճառել։ Այդ տվյալները հունիսի 10-ին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետ Ջեն Պսակին։

«Մենք վերջերս ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել ենք նաեւ շուրջ 1 միլիարդ դոլարի չափով հավելյալ սպառազինություն վաճառելու մասին», - հայտարարել է Պսակին՝ խոսելով Իրաքին որոշակի օգնություն ցուցաբերելու մասին, որտեղ ծայրահեղականները կտրուկ աշխուժացել են:

Պսակին նշել է, որ նախատեսված մատակարարումները, որոնք այժմ Կոնգրեսի 30-օրյա ուսումնասիրության փուլում են, ներառում են մասնավորապես բանակային 200 «Համվի» ամենագնաց։ Պայմանագրի արժեքն է 101 մլն դոլար։

Բացի այդ, ԱՄՆ-ն Իրաքին նախորդ տարի փոխանցել է BELL- IA- 407 ուղղաթիռների հավեյալ խմբաքանակ։ Ամռանն Իրաք կմատակարարվի նաեւ 10 հատ Scan Eagle անօդաչու օդանավեր։