Բավ է պառակտվել
19-08-2014 08:46

ԱՄՆ-ը հայտարարել է Սիրիայի քիմիական զենքի զինանոցի ուտիլիզացման ավարտի մասին

ITAR-TASS-ը`վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարություններին գրում է, որ Սիրիայի հայտագրված քիմիական զենքի զինանոցի ուտիլիզացման գործընթացն ավարտվել է:
«Մենք նշում ենք մեր կարևոր ձեռքբերումները՝ ուղղված զանգվածային ոչնչացման զենքին հակազդելուն. Սիրիայի հայտագրված քիմիական զենքի զինանոցի չեզոքացումը»,-ասել է Օբաման:
Այդ գործընթացն ավարտվել է ամերիկյան Cap Ray նավի տախտակամածին, Միջերկրական ծովի միջազգային ջրերում:
Նա նախևառաջ երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի և ՔԶԱԿ-ի համատեղ առաքելությանը, շնորհակալություն հայտնել ԱՄՆ «մտերիմ գործընկերներին»՝ ի դեմս Դանիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի և Մեծ Բրիտանիայի, և բարձր գնահատել Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը: