Բավ է պառակտվել
03-09-2014 10:44

Օբաման Իրաք է ուղարկել 350 զինվոր

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրարգադրել է Իրաք ուղարկել 350 զինվոր` Բաղդադում դիվանագիտական կառույցների եւ ամերիկացի անձնակազմի պաշտպանության համար:
Իրաքում անվտանգություն ապահովող ամերիկացի զինվորականների թիվը հասնում է 820 մարդու:

Օբաման նաեւ պետքարտուղար Ջոն Քերիին եւ Պենտագոնի ղեկավար Ջոն Կիրբիին հանձնարարել է ուղեւորվել Մերձավոր Արեւելք` «տարածաշրջանում գործընկերությունն ամրապնդելու համար», որպեսզի դիմակայեն «Իսլամական պետության» ջիհադիստ գրոհայիններին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: