Բավ է պառակտվել
18-09-2014 09:05

Կիևը Վաշինգտոնից 34 մլն դոլար կստանա

Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Կիևը Վաշինգտոնից 34 մլն դոլար կստանա` տնտեսական կայուն զարգացման ծրագրի շրջանակներում: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Ուկրաինայի փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման, շինարարության և բնակելի կումունալ տնտեսության նախարար Վլադիմիր Գրոյսմանի մամլո ծառայությանը: «Ուկրաինայի և ԱՄՆ-ի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել զարգացման ոլորտում խնդիրների իրականացման համար, որի համաձայն նախատեսվում է Ուկրաինային 34 մլն ԱՄՆ դոլար հատկացնել` տնտեսության կայուն զարգացման ծրագրի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում: Գրոյսմանի հետ մեկտեղ փաստաթուղթը ստորագրել է ԱՄՆ տարածաշրջանային առաքելության գործակալության տնօրեն` Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Կիպրոսի զարգացման գծով, Ջեդ Բարթոնը: