Բավ է պառակտվել
13-08-2014 10:20

Սիրիային և Իրաքին հումանիտար օգնություն հատկացնելու հարցում ԱՄՆ-ն ու Թորքիայ կհամագործակցեն

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի գործող վարչապետ, նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանվորվել են են համագործակցել այն հարցերում, որոնք կապված են Սիրիայի և Իրաքի խաղաղ բնակիչներին հումանիտար օգնություն հատկացնելու հետ։ Այս մասին նրանք պայմանավորվել են նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Ինչպես հայտնել է Սպիտակ տունը, Օբաման զանգահարել է Էրդողանին՝ «երկրի նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորելու համար»։ Նախագահը նշել է, որ Էրդողանը, ով հաղթել է առաջին ուղիղ նախագահական ընտրություններում, «պատմական հնարավորություն ունի Թուրքիայի հետագա զարգացման համար»։ «Նախագահը և վարչապետը նշել են երկու երկրների համագործակցության հնարավորությունը Սիրիայի և Իրաքի և ահաբեկչական սպառնալիքին դիմադրելու հարցում»,- նշվում է հաղորդագրությունում։