Բավ է պառակտվել
05-04-2014 12:25

ԱՄՆ-ն սիրիացի զինյալներին զենք մատակարարելու նոր պլան էր ո՞ւնի

ԱՄՆ իշխանությունները Սիրիայում զինյալներին աջակցությունն ընդլայնելու պլան են նախապատրաստում՝ վերջին ժամանակներում նրանց ակտիվացման լուրերի ֆոնին: Սիրիայում, որտեղ ՄԱԿ-ի տվյալներով վերջին 3 տարիների ընթացքում 130 հազար մարդ է զոհվել, վերջին օրերին կտրուկ սրվել են կառավարական ուժերի և անօրինական զինյալ խմբավորումների միջև բախումները։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, տպավորություն է, որ ծայրահեղականների գործողությունների ակտիվացումն ուղղված է սիրիական բանակցությունները թույլ չտալուն և Սիրիայից քիմիական զենքի դուրսբերմանը խոչընդոտելուն։ Նշվում է նաև, որ Սիրիա զենիթահրթիռային համակարգերի կամ հակատանկային զենքերի մատակարարում չի նախատեսվում։