25-03-2014 11:24

Սպիատկ տուն. Ուկրաինայի պատճառով ԱՄՆ-ն չի պատերազմի Ռուսաստանի դեմ

Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը հանդիպելով լրագրողների հետ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների մեջ չի մտնի Ուկրաինայի պատճառով: «Մենք չենք ասում, որ կարծում ենք՝ ռազմական գործողություններն Ուկրաինայի ներսում գործողությունների ճիշտ տեսակ կլինեն Արևմուտքի համար: Մենք կենտրոնացած ենք նրա վրա, որ ազդենք Ռուսաստանի հաշվարկների վրա տնտեսական և քաղաքական միջոցներով»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: