Բավ է պառակտվել
01-08-2014 10:26

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան է նշանակվել Ջոն Թեֆթը (տեսանյութ)

ԱՄն Սենատի քվեարկության արդյունքներով Ռուսաստանում ամերիկյան դեսպան կնշանակվի Ջոն Ֆրենսիս Թեֆթը: Դեռ  հուլիսին 10-ին նախագահ Բարաք Օբաման սատարել էր Թեֆթի թեկնածությունը: Մնացած ժամանակը հատկացվել է դեսպանի հաստատման ընթացակարգերին. ստուգում սենատի կողմից, լսումներ սենատի արտաքին քաղաքականության կոմիտեում և  քվեարկություն նրա թեկնածության համար: 65-ամյա Թեֆթը Ուկրաինայում, Լիտվայում և Վրաստանում ԱՄն նախկին դեսպանների պաշտոնն է զբաղեցրել: Նա Մոսկվայում է ապրել 1990-ական թթ. կեսերին; Թեֆթը 1996-1999թթ, Մոսկվայում զբաղեցրել է ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: