03-11-2014 08:41

ԱՄՆ-ն քննադատել է Դոնբասի ընտրությունները

ԱՄՆ-ն անօրինական է համարում ընտրությունները, որոնք անցկացվել են նոյեմբերի 2-ին Ուկրաինայի ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Մարկ Ստրոխը, փոխանցում է РИА Новости-ն։ «Այս «ընտրությունների» անցկացումը հակասում է Ուկրաինայի Սահմանդրությանը և օրենքներին, ինչպես նաև սեպտեմբերի 5-ի մինսկյան պայմանագրին։ ԱՄՆ-ն չի ընդունում ոչ մի արդյունք, որը հայտարարվել է այդ, այսպես կոչված, «ընտրություններից» հետո, և մենք կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր անդամներին անել նույնը»,- ասել է Ստրոխը։ Նրա խոսքով, միակ օրինական տեղական ընտրությունները Ուկրաինայի արևելքում կանցկացվեն դեկտեմբերի 7-ին։