Բավ է պառակտվել
14-04-2014 10:12

ԱՄՆ-ն Ռուսատանին մեղադրում է Ուկրաինայում իրական դրության մասին փաստերը խեղաթյուրելու մեջ

ԱՄՆ-ն Ռուսատանին մեղադրում է Ուկրաինայում իրական դրության մասին փաստերը խեղաթյուրելու մեջ, այ մասին տեղեկնաում ենք պետդեպարտամենտի հաղորդագրությունից, գրում է gazeta.ru-ն: Մասնավորապես, պնդվում է, որ չնայած ուկրաինական սահմաններից զորքերը հեռացնելու մասին հայտարարություններին՝ Ռուսաստանը շարունակում է այդ շրջաններում պահպահել 35-ից 45 հազար թվաքանակով ռազմական խմբավորումներ, որ Ուկրաինայում ձերբակալվել են հետախուզական գործունեություն անցկացնելու մեջ կասկածվող բազմաթիվ անձինք, որ բնակչության մեծ մասը դեմ է դաշնայնացմանը: Հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Ուկրաինայի համար Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացմանը: Ըստ աղբյուրի՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հերքել է ԱՄՆ-ի պնդումները, որ ուկրաինական իրադարձություններում երևում է Մոսկվայի միջամտությունը: