09-09-2014 07:55

ԱՄՆ-ը մեծացնում է վճարն ամերիկյան քաղաքացիությունից հրաժարվելու համար

ԱՄՆ իշխանությունները կտրուկ մեծացնում են վճարն ամերիկյան քաղաքացիությունից հրաժարվելու համար: Ինչպես հայտնում է Yahoo News-ը, սեպտեմբերի 12-ից ԱՄՆ օտարերկրյա ներկայացուցչություններում այդ հյուպատոսական ծառայության համար գումարը 450 դոլարից կդառնա 2350 դոլար: Դիվանագետները պարզաբանում են, որ դա ծառայության ցուցաբերման իրական չսուբսիդավորվող արժեքն է: Նրանց խոստովանմամբ՝ գումարի ավելացումն ուղիղ կապված է ծառայության պահանջարկի աճի հետ: Նշվում է, որ 2001-2008թթ. ԱՄՆ քաղաքացիությունից կամ մշտական բնակության իրավունքից հրաժարվել է 3937 մարդ: 2009-ի հունվարից մինչև 2014-ի առաջին եռամսյակի ավարտ թիվը հասել է 9566-ի: Ամերիկյան պետության համար նրանք առաջին հերթին հարկատուներ են, այդ իսկ պատճառով հրաժարումների հաշվարկն իրականացնում է ֆիննախը: 2009-ից իշխանության ղեկին է Բարաք Օբաման: Նրա օրոք նկատելիորեն ակտիվացել է պայքարը հարկերի վճարումից խուսափելու դեմ: