Բավ է պառակտվել
10-08-2014 19:55

Իրաքի իսլամականների դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ն նոր օդային հարվածներ է հասցրել

ԱՄՆ ռազմաօդային ուժերը նոր ավիահարվածներ են հասցրել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման՝ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի մերձակայքում գտնվող զինյալների դիրքերի ուղղությամբ: «Հարձակումներն իրականացրել են անօդաչու սարքերն ու ամերիկյան կործանիչները, որոնք օգնություն են ցուցաբերում քրդական «փեշմերգա» ռազմականացված ջոկատներին»,- ասվում է ԱՄՆ բանակի հրամանատարական կենտրոնի հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները չորս ավիահարված են հասցրել Իրաքի ծայրահեղականների ուղղությամբ: