Բավ է պառակտվել
03-07-2014 10:59

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը հավանական է լրտեսի ՀՀ և ՌԴ-ի կառավարություններին

«The New York Times» պարբերականը՝ հղում կատարելով «The Washington Post» թերթում հրապարակված 2010 թվականի կառավարական փաստաթղթին, գրում է, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունն Արտաքին հետախուզության վերահսկողության դատարանից թույլտվություն է ստացել 193 օտարերկրյա կառավարություններին վերաբերող տեղեկատվություն վերցնել: ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունն «ամերիկյան ընկերությունների միջոցով կարող է վերցնել ոչ միայն իր արտերկրի թիրախների տեղեկությունները, այլեւ ցանկացած տեղեկատվություն իր արտերկրի թիրախների մասին»:
Պետությունների ցանկում, որոնց կառավարություններին ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը կարող է լրտեսել, ներառված են գրեթե բոլոր պետությունները՝ բացի Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ավստրալիայից ևՆոր Զելանդիայից: 193 երկրների ցուցակում ընդգրկված են նաև հետխորհրդային բոլոր պետությունները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը և Ուկրաինան: