Բավ է պառակտվել
18-08-2014 18:28

ԱՄՆ-ն հրաժարվել է Ադրբեջանին ռազմական մեքենաներ վաճառել

ԱՊԱ-ն՝ վկայակոչելով զինվորական աղբյուրները հայտնում է, որ ԱՄՆ-ն մերժմամբ է պատասխանել Ադրբեջանին՝ Աֆղանստանից հետ բերված «Cougar» եւ HMMWV ռազմատրանսպորտային միջոցները վաճառելու հետ կապված: Ըստ աղբյուրի՝ վերոհիշյալ տրանսպորտային միջոցները պետք է ներառվեին Ադրբեջանի ԶՈՒ խաղաղապահ բրիգադի կազմում: ԱՄՆ-ն մերժել է Ադրբեջանին այդ մեքենաները վաճառելը: Նրանք իրենց մերժումը հիմնավորել են կոնֆլիկտային գոտիներին զենք վաճառելու էմբարգոյով: Նշենք, մեկ տարի առաջ հայտարարվել էր, որ Աֆղանստանից դուրս բերված ռազմական տեխնիկայի մեծամասնությունը վաճառվելու է, իսկ նախապատվությունը տրվելու է խաղապահ գործողություններին ակտիվ մասնակցող երկրներին:
Ադրբեջանի խաղաղապահ ջոկատում կօգտագործվեն տրանսպորտային միջոցները`տեղական արտադրության «Matador» եւ «Marauder» հակաարկային պաշտպանությամբ , ինչպես նաև թուրքական զրահապատ «Cobra» մեքենաները: