Բավ է պառակտվել
26-02-2014 09:50

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կարևորում են Ռուսաստանի միջամտությունը Ուկրաինայի հակամարտությունների կագավորման հարցում

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը հակամարտության գոտիներում սեռական բռնության դեմ պայքարին նվիրված համաժողովի ընթացքում նշել են, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կարևոր են համարում, որպեսզի Ռուսաստանը Արևմուտքի հետ միասին օգնի ուկրաինացի ժողովրդին՝ խաղաղ ճանապարհով իր ժողովրդավարական ձգտումներն իրականացնելու համար։
՛՛Սա ՛՛զրոյական արդյունքով խաղ չէ՛՛։ Սա Արևմուտքի և Արևելքի պայքարը չէ։ Խոսքը նրա մասին է, որ ուկրաինացի ժողովուրդն ընտրություն է անում իր ապագայի վերաբերյալ։ Մենք ցանկանում ենք աշխատել Ռուսաստանի հետ, այլ երկրների հետ, որպեսզի այս պահից սկսած իրադարձություններն Ուկրաինայում խաղաղ զարգանան՛՛,- ասել է Ջոն Քերին։

Քերին և Հեյգն ընդգծել են, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը չեն դիտարկում որպես մրցակցություն՝ այս երկրում ազդեցություն ունենալու համար։ Նրանք վստահեցրել են, որ իրենց երկրները դեմ հանդես կգան Ուկրաինայի մասնատման ցանկացած փորձի։

՛՛Ուկրաինայի անկախությունը և տարածքային ամբողջականությունը ծայրահեղ կարևոր են՛՛,- նշել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը։