16-09-2014 13:42

ԱՄՆ հայտարարել է էբոլայի դեմ պայքարի մասին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Արևմտյան Աֆրիկա էբոլայի դեմ պայքարելու նպատակով երեք հազար ամերիկացի զինվորական ուղարկելու մասին:
Նրանք անցկացնելու են բժշկական լայնածավալ կուրսեր ու հիգիենայի կանոնների պահպանման վերաբերյալ դասընթացներ:
Հիշեցնենք, որ տենդի համաճարակ աֆրիկյան չորս պետություններում՝ Գվինեայի Հանրապետություն, Լիբերիայի Հանրապետություն, Սիերա Լեոնե և Նիգերիա, բռնկվել է այս տարվա փետրվարին: Այն ներթափանցել է արդեն Կոնգո և Սենեգալ: Տենդից մահացել է 2.4 հազար մարդ:
Հայաստանի առողջապահության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ ԱՆ-ն գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ աշխատանքներ է տարել վայրի կենդանիների ներբերումը մեր երկիր արգելելու համար, ինչը և իրականացվել է:
Հրահանգվել է ուժեղացնել պետական սահմանում սանիտարական կարանտինային հսկողությունը: Կազմակերպվում են բուժաշխատողների իրազեկման դասընթացներ: