Բավ է պառակտվել
06-09-2014 14:25

ԱՄՆ հերթական ավիահարվածներն է հասցրել ՛՛Իսլամաական պետության՛՛ դիրքերին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրաքում «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերին:  ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ հարվածների արդյունքում ոչնչացվել է ԻՊ-ի դիտակետը, մեկ «Համմեր», զենքով բեռնված մի ավտոմեքենա, մեկ բեռնատար եւ երեք ականանետ: Բոլոր օդանավերը լքել են տարածքը»,- հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ԱՄՆ ԶՈՒ կենտրանական հրամանատարությանը: Վերջին երկու օրում ԱՄՆ-ն արդեն չորս ավիահարված է հասցրել:  ԱՄՆ ՌՕՈՒ-ն օգոստոսից ռմբակոծում է «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերը: ՆԱՏՕ-ի մի քանի այլ անդամ երկրներ եւ Ավստրալիան Իրաքի իշխանություններին զենք եւ գրոհայինների գործողություններից տուժածներին ու փախստականներին հումանիտար օգնություն են մատակարարում: