Բավ է պառակտվել
14-04-2014 10:47

ԱՄՆ Օվերլենդ-փարք քաղաքում 3 մարդու կյանք խլած կրակոցների հեղինակը հայտնաբերվել է

ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Օվերլենդ-փարք քաղաքում կրակոցների հեղինակը, որոնց զոհ էր դարձել 3 մարդ, երկուսն էլ վիրավորվել էին, ամերիկյան ուլտրաաջ Կու-կլուքս-կլան կազմակերպության նախկին պարագլուխներից է եղել: Kասկածյալի անունն է Ֆրեյզեր Գլեն Միլլեր կրտսեր` հայտնի Cross մականունով, նա 73 տարեկան է: Միլլերը 1980թ. հիմնադրել էր նաեւ ռասիստական եւ հակասեմական «Սպիտակների հայրենասիրական կուսակցությունը», որը լուծարվել էր 1987թ.: Տղամարդը Կանզաս էր եկել Միսուրիից, հայտնում է NBC հեռուստաալիքը` վկայակոչելով իր աղբյուրները: Ըստ քննության` կասկածյալը հրեական համայնքի կենտրոնում սկզբում կրակել էր մի տարեց տղամարդու եւ նրա դեռահաս թոռան վրա, իսկ հետո ուղեւորվել էր Village Shalom ծերանոց, որտեղ մի կնոջ էր սպանել: Նա վիրավորել էր նաեւ երկու մարդու: Ըստ ոստիկանների` Միլլերը կրակել էր հրացանից, սակայն նրա մոտից առգրավել էին նաեւ ատրճանակ եւ մեկ այլ հրացան: Նա չէր ճանաչել իր զոհերին եւ գործել էր առանց հանցակիցների: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն ցավակցել է զոհերի եւ տուժածների ընտանիքներին: 2009թ. հունիսին 89-ամյա նեոնացիստ Ջեյմս ֆոն Բրունը կրակոցներ էր կազմակերպել Վաշինգտոնի Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված թանգարանում: Նա սպանել էր պահակին եւ երեք այլ մարդու: