Բավ է պառակտվել
05-06-2014 11:07

ԱՄՆ-ն Եվրոպայում տեղակայել է 3 հատ B-52 ռմբակոծիչ

ԱՄՆ-ն ժամանակավորապես Եվրոպայում է տեղակայել ռազմավարական նշանակություն ունեցող 3 հատ B-52 ռմբակոծիչ, որոնք տարածաշրջանում կմնան մոտավորապես 2 շաբաթ։

Взгляд-ը տեղեկացնում է, որ ներկայում ռմբակոծիչները գտնվում են Մեծ Բրիտանիայի Գլոսթերշիր կոմսության «Ֆեյրֆորդ» կայանում։ Երկու շաբաթվա ընթացքում ռմբակոծիչները մարզական թռիչքներ կիրականացնեն։

Միացյալ Նահանգների Ռազմավարական հրամանատարության ներկայացուցիչները նշել են, որ մարզական թռիչքները հնարավորություն կտան համոզվել, որ ԱՄՆ-ն ի վիճակի է պատասխան տալ պոտենցիալ սպառնալիքների լայն շրջանակի։

Աղբյուրը հիշեցնում է, որ ընթացիկ տարվա մարտին Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով ունեցած տարաձայնությունների պատճառով ԱՄՆ-ն հավելյալ 7 ռազմական ինքնաթիռ էր ուղարկել Բալթյան երկրներ։